Ովքե՞ր են ազդվել Թրամփ-Զելենսկի վեճից․ միջազգային արձագանքներ
copy image url

Ովքե՞ր են ազդվել Թրամփ-Զելենսկի վեճից․ միջազգային արձագանքներ

Արտաքին 1 ամիս առաջ - 23:40 28-02-2025
Թրամփի և Զելենսկու վեճը ցնցել է համաշխարհային քաղաքական դաշտը: Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու միջև տեղի ունեցած լարված բանակցությունները մեծ արձագանք են գտել միջազգային քաղաքական շրջանակներում։

Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը մեղադրել է Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին «Պուտինի կեղտոտ աշխատանքն իրականացնելու» մեջ։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը աջակցություն է հայտնել Կիևին՝ գրելով. «Ուկրաինա, Իսպանիան քեզ հետ է»։

The New York Times-ը միջադեպը որակել է աննախադեպ՝ նշելով․ «Օվալաձև աշխատասենյակում նման բան երբեք չէր եղել»։

ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը նույնպես խիստ քննադատել է Թրամփին՝ ասելով․ «Ներեցեք, նախագահ Թրամփ։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, ոչ թե ավտորիտարիզմին»։

Ամենից շատ դիտված