Հայաստանը գերիների հարցով օր ու գիշեր պետք է դիմի միջազգային բոլոր կառույցներին․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 18:00 28-02-2025
Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող դատավարություններին զուգահեռ խոշտանգվել և բռնության է ենթարկվել։ Բաքվում շինծու դատավարությանը զուգահեռ Ռուբեն Վարդանյանն ակնհայտ ծեծի է ենթարկվել։

Հիշեցնենք, որ փաստաբանը ահազանգել էր, որ կտրուկ վատացել էր Վարդանյանի ինքնազգացողությունը: Դատավարության ժամանակ արված լուսանկարներում էլ երևում էին խոշտանգումների հետքերը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարող է անել Հայաստանը Ռուբեն Վարդանյանին օգնելու համար։

«Հայաստանը օր ու գիշեր պետք է դիմի միջազգային բոլոր կառույցներին»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ բոլոր գերիների համար պետք է պայքարել։

«Հայաստանը ոչինչ էլ չի կարող անել»,- նշեց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված