Ձվածեղների, հեծանիվների համար է ձեր իշխանությունը, ո՞նց եք քնում, Բաքվում գերիները խոշտանգվում են

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 14:13 28-02-2025
Ստո՛ր եք դուք, որ ասում եք՝ բա ինչու Արցախում չէիք կռվում, այսօր ԱԳՆ-ի դիմաց հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Դուք ո՞վ եք։ Դուք գիտեիք, թե Արցախում ինչ է կատարվում։ Այդքան զոհ, որ Արցախը տվեց այդ մի քանի օրվա ընթացքում... Դուք ուղղակի երազում էիք, որ նրանք հետ չգան, ձեզ համար գլխացավանք չլիներ։ Դա էր ձեր ցանկությունը։ Մտածում էիք՝ փակվի այդ ամեն ինչը, որ վայելեք ձեր շրջագայությունները, ձեր ձվածեղներն ու հեծանիվները։ Դրա համար էր ձեզ պետք իշխանությունը, ուրիշ ոչ մի բանի։ Նիկոլ Փաշինյան, ՔՊ, դուք հանցակից եք՝ ձեր լռությամբ, ձեր վարքով։ Իմանալով, որ Ռուբեն Վարդանյանին որևէ մեկը չի ուղարկել, ուզում եք, որ ձեր սազանդարները այդ մասին խոսեն»,-հայտարարեց Մանե Թանդիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված