Ալավերդիում օրացույցային ձմեռը ՝ առաջին ձյունը, եկավ միայն փետրվարի 19-ին։
«Ալավերդու կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը տեղումների առաջին իսկ օրից սկսեց ներքաղաքային ճանապարհների մաքրման՝ աղով ու ավազով մշակման աշխատանքները։
Սակայն քաղաքային իշխանություններն անտեսեցին մայթերի, աստիճանների, շենքերի բակերի մաքման աշխատանքները, իսկ սառնամանիքների պատճառով չմաքրված հատվածները պատվեցին սառույցի՝ մի քանի սմ հասության շերտով։
Տեղումներից մեկ շաբաթ անց էլ հատկապես տարեցները դժվարանում են քայլել մայթերով ու աստիճաններով։
Առաջիկա օրերի՝ խոստացված բարձր ջերմաստիճանը անվտանգ մայթեր ունենալու՝ ալավերդցիների վերջին հույսն է։
Ֆոտոշարք