ՀՀ իշխանությունները պետք է Արցախից բռնագաղթվածներին ցեղասպանությունը վերապրածի կարգավիճակ շնորհեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ կոտորածների և ջարդերի արդյունքում հարյուր հազարավոր հայեր վտարվեցին Ադրբեջանից, և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս։ Բայց մինչ օրս Հայաստանը Ազգային ժողովի և կառավարության մակարդակով որևէ որոշում չի կայացրել Ադրբեջանի գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ, թեև այդ հանցագործությունը ոչ միայն հայերի դեմ է, այլ հանցագործություն է մարդկության դեմ։
«Հայաստանի իշխանությունները ծառայում են Հայաստանը ոչնչացնելու՝ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությանը»,- ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է Արցախից բռնագաղթածներին ցեղասպանությունը վերապրածի կարգավիճակ շնորհեն։
Ալավերդյանընաև նշեց, որ Բաքվում արդեն տղաներ ունենք, որոնք 20 տարվա ազատազրկման են ենթարկվել։