Մենք այդպես էլ մտածում էինք․ բայց Վարդան Ղուկասյանը կհայտնվի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը․ ԴՕԿ անդամ

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 13:18 28-02-2025
Այսօր՝ փետրվարի 28-ին, ԴՕԿ կուսակցության անդամները ի աջակցություն Վարդան Ղուկասյանի հավաքվել են ԱՄՆ դեսպանատան դիմաց և ստորագրահավաք են իրականացնում։

Կուսակցության անդամներից Մարինա Դանիելյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ երեկվանից առողջական վիճակի վերաբերյալ կասկածանքերը թեքվել են այլ ուղղությամբ։

«Սուտ է, որ Վարդան Ղուկասյանին սպանել են։ Մենք կասկածում ենք, որ իրեն ձերբակալել են, բայց ոչ կալանքի տեսքով։ Վարդան Ղուկասյանը ոնց էլ չլինի Վազգեն Սարգսյանի ծնունդի օրը՝ մարտի 5-ին, մեզ հետ կապի դուրս կգա»,- ասաց նա։

Ստորագրահավաքի մասնակիցներից մի կին էլ կարծում է, որ սպասվող ընտրությունների պատճառով էլ Վարդան Ղուկասյանի գլուխը կերել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված