Ֆորմալ տեսանկյունից երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում կար որոշակի հիշատակում և դատապարտում, սակայն ընդհանուր առմամբ գործող իշխանությունների, հուսով եմ ոչ երկար գործող, բայց նրանց ընդհանուր քաղաքականությունը միտված է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելուն։ Եվ մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից է բխում, որպեսզի հայ ժողովուրդը մոռանա իր նկատմամբ իրականացված բոլոր ոճրագործությունների մասին և համակերպվի հավերժական զոհի կարգավիճակին։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Բնականաբար չենք համակերպել այս ամեն ինչի հետ, մենք հետամուտ ենք լինելու, պայքարելու ենք արդարության վերականգնման համար, վերականգնելու նաև բոլոր անմեղ զոհերի, բոլոր այս ոճագործություններից տուժած մարդկանց իրավունքները․․․ Յուրաքանչյուր մարդու իրավունքը մեր բոլորի իրավունքն է, այսօր Բաքվի բանտերում մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել, որովհետև հազարավոր, հարյուր հազարավոր հայ մարդիկ պայքարել են Արցախի անկախության համար, դա նշանակում է, որ այսօր Բաքվի, այսպես ասած, դատարան կոչեցյալում, մեզանից յուրաքանչյուրն է դատվում, մեզանից յուրաքանչյուրի նկատմամբ է դատաստան իրականացվում և մենք չենք կարող մտածել, որ դե գիտեք, այդ ուրիշի հետ է տեղի ունենում, մեզ դա չի հասնի, ոչ, մեզ դա հասել է արդեն»։
Մանրամասները՝ տեսանյութում