Որ խախտումների դեպքում կբարձրացվեն տուգանային միավորները
copy image url

Որ խախտումների դեպքում կբարձրացվեն տուգանային միավորները

Ներքին 1 ամիս առաջ - 13:59 27-02-2025
Տրանսպորտային միջոցների վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է 9 տուգանային միավոր ու խախտումների քանակից ելնելով՝ միավորները պակասում են, ու եթե դրանք զրոյացվում են, ապա կասեցվում է տրանսպորային միջոցներ վարելու իրավունքը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Նախագծով 9 տուգանային միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր:

Եթե մենք դարձնում ենք 13 միավոր, ապա որոշակի առումով նվազում է նաև խախտումների համար նախատեսված պատժի չափը, հետևաբար հավասարեցնելու համար որոշակի վթարածին խախտումների համար բարձրացնելու ենք տուգանային միավորները»,- ասել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված