Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 12:28 27-02-2025
Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված