Իսրայելը անորոշ ժամանակով հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, որոնք պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը՝ համաձայն ՀԱՄԱՍ խմբավորման հետ պայմանավորվածության, հայտնում է The Times of Israel-ը:
«ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ խախտումների լույսի ներքո՝ ներառյալ մեր պատանդների արժանապատվությունը նվաստացնող արարողությունները և մեր պատանդներին քարոզչական նպատակներով օգտագործելը, որոշում է կայացվել հետաձգել երեկ նախատեսված ահաբեկիչների ազատ արձակումը մինչև պատանդների հաջորդ ազատումը երաշխավորված լինի»,- հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից:
Ըստ աղբյուրի՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ը հինգ հրեա պատանդների ազատ արձակման արարողություն է կազմակերպել՝ «ստիպելով դեռ գերության մեջ գտնվող երկու իսրայելցիներին քարոզչական տեսահոլովակ տեսագրել»։
Հրատարակությունը գրում է, որ այս հայտարարությունը կարող է դրդել Իսրայելին դուրս գալ հրադադարի համաձայնագրից։ Եվս 63 մարդ դեռ Գազայում է, և նրանցից առնվազն երկու տասնյակը դեռ ողջ են։
The Times of Israel-ը հավելում է, որ ներկայումս կենդանի պատանդների ազատ արձակման վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան: