Արագածոտնի մարզում Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 20:46 20-02-2025
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ Արթուր Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված