Թիկնիզյանը խոսել է «Սևիլյա» հնարավոր տեղափոխության մասին
copy image url

Թիկնիզյանը խոսել է «Սևիլյա» հնարավոր տեղափոխության մասին

Սպորտ 2 ամիս առաջ - 22:46 19-02-2025
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կրկին խոսել է «Սևիլյա» հնարավոր տեղափոխության մասին։

«Ես բացարձակապես չեմ մասնակցում բանակցություններին։ Ինձ դա պետք չէ։ Ես գործակալ ունեմ՝ Սաշա Կլյուևը։ Գիտեմ, որ ամռանը առաջարկ եղավ, բայց այն շատ փոքր էր և չէր համապատասխանում «Լոկոմոտիվին»։ Հիմա խոսակցություններ կան, բայց դրանք կարող են մնալ միայն խոսակցություններ։ Այս մասին մտածելն ու գլուխդ լցնելը իմաստ չունի»,- SE-ին տված հարցազրույցում ասել է Թիկնիզյանը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Նաիրի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Armsport

Ամենից շատ դիտված