Թրամփը հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հաջող բանակցությունների մասին
copy image url

Թրամփը հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հաջող բանակցությունների մասին

Արտաքին 2 ամիս առաջ - 21:55 19-02-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում հակամարտող կողմերի հետ բանակցություններ սկսելու համար իր ձեռնարկած միջոցները հակադրել է Ջո Բայդենի՝ որպես պետության ղեկավարի գործողություններին։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը ոչ մի ջանք չի գործադրել իրավիճակը կարգավորելու համար, մինչդեռ ինքը հաջող բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։

Թրամփը հավելել է, որ առանց Վաշինգտոնի մասնակցության Զելենսկին երբեք չի կարողանա խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ։

Ամենից շատ դիտված