Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կազդի 13 բանկերի վրա, ինչպես նաև կավելացնի ցուցակում ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը, գրում է Financial Times-ը։
«Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթում կներառվեն 13 բանկեր, ինչպես նաև ավելի շատ ֆիզիկական անձինք և ընկերություններ։ Նախատեսվում է նաև աստիճանական արգելք Ռուսաստանից ալյումինե արտադրանքի որոշակի տեսակների ներմուծման համար։ Բացի այդ, ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է Եվրոպայում ևս ութ ռուսական լրատվամիջոցների հեռարձակման արգելք»,-նշում է թերթը։
Փետրվարի 19-ին փաթեթի պլանը հավանության է արժանացել ԵՄ երկրների դեսպանների կողմից, սակայն Հունգարիան կարողացել է կանխել 27 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցների կիրառումը: ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման համար մինչև 2026 թվականի փետրվարի 24-ը: