ԱՄՆ-ում ներգաղթյալներին արտաքսում են շղթայակապված

Արտաքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 14:05 19-02-2025
Երեքշաբթի՝ փետրվարի 18-ին, Սպիտակ տունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են կադրեր, թե ինչպես են շղթայակապված ներգաղթյալներին Սիեթլի օդանավակայանում պատրաստում արտաքսել։ Գրում է CNBC-ն։

Տեսանյութը տարածվել է X սոցիալական ցանցում «ASMR. անօրինական օտարերկրացիների արտաքսման թռիչքը» վերնագրով։

41 վայրկյան տևողությամբ այս հոլովակում կադրեր են երևում, թե ինչպես են ձեռնաշղթայված ներգաղթյալները քայլում դեպի ինքնաթիռ։

Տեսանյութը առաջինը տարածվել էր Ամերիկայի ներգաղթի և սահմանապահ գործակալության (ICE) կողմից, որտեղ երևում է ներգաղթյալներին ուղեկցելու գործընթացը:

Սպիտակ տան կողմից հրապարակված տեսանյութը արժանացել է թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների։

Ոմանք այն անվանել են դաժան մոտեցում ներգաղթյալների նկատմամբ, շատերն էլ դրական են արձագանքել և պաշտպանել Թրամփի վարչակազմի կողմից զանգվածային արտաքսմանն ուղված կոշտ քաղաքականությունը։

Իլոն Մասկն էլ վերահրապարակել է տեսանյութը «Haha Wow» մեկնաբանությամբ։

Սպիտակ տան հրապարակած տեսանյութը X սոցիալական ցանցում հավաքել է ավելի քան 6,4 միլիոն դիտում, և մոտ 6 հազար հոգի տարածել են այն։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի