Ասիայի և Աֆրիկայի երկրներից անօրինական ներգաղթյալները, ովքեր Լիտվա են ներթափանցել Բելառուսով և համաձայնել են վերադառնալ հայրենիք, Լիտվայի իշխանություններից կստանան €300-ի չափով մոտիվացիոն վճար: Այս մասին LRT ազգային ռադիոյով հաղորդել է Լիտվայի ՆԳՆ-ին կից միգրացիոն դեպարտամենտի տնօրեն Էվելինա Գուդզինսկայտեն:
«Օդանավակայանում, մինչ ինքնաթիռի վայրէջքը, այդ անձանց կանխիկ կտրվի միանվագ €300-ի չափով գումար»,- ասել է նա:
Անօրինական ներգաղթյալը կկարողանա օգտվել նման վճարից միայն մեկ անգամ: «Եթե այդ մարդը կրկին հայտնվի Լիտվայում, նա այլևս չի կարողանա հավակնել նպաստ ստանալու»,- պարզաբանել է դեպարտամենտի տնօրենը:
Վիլնյուսի առաջարկած վճարումները զգալիորեն ավելի քիչ են, քան այն գումարները, որոնք անօրինական ներգաղթյալները վճարում են անօրինական միգրացիայի կազմակերպիչներին Լիտվա հասնելու համար: ԶԼՄ-ների տեղեկություններով, Իրաքի շատ բնակիչներին նման ուղևորությունը, օրինակ, արժեցել է €10 հազար և ավելի: