Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում կայացել է բասկետբոլի Ա-լիգայի «աստղերի» խաղը։ Տեղի է ունեցել դանքերի մրցույթը, որում դարձյալ հաղթող է ճանաչվել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստ Մարատ Միքայելյանը, և 3-միավորանոցների շոուն, որում ամենաարդյունավետը եղել Ջոշ Ռեդինգը։
«Աստղերի խաղը» կայացել է «Հայաստանի թիմի» և «աշխարհի թիմի» միջև․ դիտարժան խաղում հայկական թիմերում հանդես եկող լեգիոներները հաղթել են 76։70 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել «աշխարհի թիմի» բասկետբոլիստ Ջամալ ՄկՔոյը։ Հայաստանի թիմի կազմում մի քանի րոպե հանդես են եկել ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մելիքյանը, Արայիկ Գևորգյանը, Դանիել Գևորգյանը, Կարեն Մելիքյանը, Դավիթ Խաչատրյանը, Հայկազ Գրիգորյանը։
Թիմի մարզիչն է եղել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Կոնստանտինոս Պապավասիլեոուն։