Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են հող նախապատրաստել ապագա համագործակցության համար 
copy image url

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են հող նախապատրաստել ապագա համագործակցության համար 

Արտաքին 2 ամիս առաջ - 17:43 18-02-2025
Սաուդյան Արաբիայում՝ Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքներով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են հող նախապատրաստել ապագա համագործակցության համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը։

«Մենք պայմանավորվել ենք հող նախապատրաստել փոխադարձ աշխարհաքաղաքական հետաքրքրության և պատմական, տնտեսական ու ներդրումային հնարավորությունների հարցերի շուրջ ապագա համագործակցության համար, որոնք ի հայտ կգան Ուկրաինայում հակամարտության հաջող ավարտի արդյունքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կողմերը համաձայնեցրել են խորհրդատվությունների մեխանիզմը, որն ուղղված է երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորմանը:

Ամենից շատ դիտված