Փարիզում կայանալիք Եվրամիության անվտանգության հարցերով գագաթնաժողովից առաջ Էմանուել Մակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ Փարիզում արտակարգ գագաթնաժողովին մասնակցող առաջնորդների հետ հանդիպելուց առաջ։ Ընդ որում, ոչ Ելիսեյան պալատը, ոչ Սպիտակ տունը դեռ հայտարարություններ չեն տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ։
Պարբերականը նշում է, որ նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության հեռանկարները Փարիզում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին։
Ըստ վերջին տեղեկությունների՝ հանդիպմանը, բացի անձամբ Մակրոնից, կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։