Կարծում եմ Լևոն Քոչարյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ ճիշտ են․ հարցում՝ անբարոյականության մեղադրանքների մասին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 17:10 13-02-2025
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների, թե արցախցիները չեն կռվել, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ իշխանություններն ապացուցում են, որ անբարոյականությունն ու սրիկայությունը սահմաններ չեն ճանաչում։
«Ամեն անգամ, երբ մտածում ենք, որ անբարոյականությունն ինչ–որ չափ պետք է ունենա, կրկին էս մարդիկ գալիս են ապացուցելու, որ չէ, այդ չափն ավելի կարող է իջնել, որ սրիկայությունը ևս կարող է չափ չունենալ։ Մինչդեռ այս ամեն ինչի պատճառն իրենք են»,–ասել է Քոչարյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին արձագանքել է Լևոն Քոչարյանին։ ԱԺ խոսնակն ու ընդդիմադիր պատգամավորը միմյանց մեղադրել են անբարոյականության մեջ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Լևոն Քոչարյանն ու Ալեն Սիմոնյանը իրար մեղադրում են անբարոյականության մեջ։ Ու՞մ կողմից եք դուք»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ ոչ մեկի կողմից չէ։ Մի քաղաքացի էլ ասաց, որ Ալեն Սիմոնյանի կողմից է։

«Երևի երկուսն էլ ճիշտ են, ինձ թվում ա երկուսն էլ ճիշտ են»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ցանկանում տեսնել նրանց։ «Դրանք թուրք են, ես դրանց չեմ ուզում տեսնեմ»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ երկուսն էլ նույնն են։ «Չեմ ուզում խոսեմ էդ անբարոյականների մասին ընդհանրապես»,- նշեց նա։

«Իհարկե Ալեն Սիմոնյանի։ Պարզ չի, որ էդ քոչարյանականները ձգտում են ամեն ինչ անել, որ մեր իիշխանությունների վրա մութ գծեր լինի, դրանք զբաղվածխ են դրանով»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված