Եթե ժողովուրդն իշխանափոխություն ուզենա փողոցով, դա չտեսնելը հնարավոր չէ. ՔՊ-ական պատգամավոր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 13:58 13-02-2025
Ժողովրդավարական երկրներում իշխանափոխությունը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, եթե մարդ ես հանկարծ ընտրությունների մեջտեղում էլ նման անհրաժեշտություն առաջանա, վարչապետն այդտեղ որևէ խնդիր չի տեսնում:

Այս մասին խորհդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պահին ժողովուրդը դուռը կթակի, կասի իշխանությունը հետ բերեք, ես իշխանությունը կտամ ժողովրդին, ժողովուրդը մի քանի անգամ բազմահազարանոց ցույցերով պահանջել է Փաշինյանի հրաժարականը, բայց հրաժարական չի եղել, այսինքն, ո՞նց եք հասկանալու որ ժողովուրդն ուզում է,որ հեռանաք:

«Սովորաբար ժողովրդավարական երկրներում նման անհրաժեշտություն չի առաջանում, եթե առաջանում էլ է նման անհրաժեշտություն, դա չտեսնել հնարավոր չի, ինչպես 2018 թվականը չտեսնել հնարավոր չէր, դա անտեսել հնարավոր չէ, որովհետև դա միայն ցույցով չէ, դա ընդհանուր համահասարակական պրոցես է»,- ասաց Եղոյանը:

Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ սովորաբար ոչ ընտրական ճանապարհով իշխանափոխություն լինում է այն երկրներում, որտեղ ընտրություններով իշխանությունները չեն փոխվում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի