«Հիանալի խոսակցություն»․ Թրամփն ու Հորդանանի թագավորը հանդիպել են․ AA
copy image url

«Հիանալի խոսակցություն»․ Թրամփն ու Հորդանանի թագավորը հանդիպել են․ AA

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 10:06 12-02-2025
Anadolu Ajansi-ին գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին, չնայած նրան, որ ԱՄՆ առաջնորդը նախօրեին սպառնացել էր դադարեցնել ամերիկյան օգնությունը, եթե Հորդանանը չհամաձայնի ընդունել պաղեստինցի փախստականներին։

Աբդուլլահ Երկրորդը մերժել է վերաբնակեցման ծրագիրը, սակայն ասել է, որ պատրաստ է ընդունել քաղցկեղով հիվանդ 2000 պաղեստինցի երեխաների։

Նա ընդգծել է, որ Հորդանանն ու արաբական երկրները դեմ են պաղեստինցիների արտաքսմանը։

Թրամփը հանդիպումն անվանել է «հիանալի խոսակցություն»՝ Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ։