Ռուսական ինքնաթիռը խախտել է լեհական սահմանը․ Barrons
copy image url

Ռուսական ինքնաթիռը խախտել է լեհական սահմանը․ Barrons

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 09:45 12-02-2025
Barrons-ը հայտնում է. Լեհաստանը տեղեկացրել է, որ ռուսական ինքնաթիռները խախտել են սահմանը։

Լեհ զինվորականները հայտնել են, որ ռուսական Սու-24ՄՌ ինքնաթիռը Բալթիկ ծովի վրայով 1 րոպե 12 վայրկյանով մտել է երկրի օդային տարածք՝ մոտ 6,5 կմ։

Ինքնաթիռը օդ է բարձրացել Կալինինգրադի մարզից։

Ռուսական կողմը ընդունել է խախտումը՝ դա բացատրելով որպես նավիգացիոն սխալ։