Ղարաբաղից մեզ զանգում, ասում էին` ստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը, դուրս ենք գալու. Սիմոնյան

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:28 11-02-2025
Ես նկատի չունեմ, որ որևէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել։ Ես նկատի ունեմ, որ զանգում էին, մեզ ասում՝«մենք դուրս ենք գալիս, մենք ստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը, դուրս ենք գալիս»։ Ասում ենք՝ բա զինվորը ոնց կանգնի, եթե դուք բոլորով դուրս եք գալիս, կամ ո՞նց եք դուրս գալիս, «չէ, չէ, բացեք, մենք բոլորով դուրս ենք գալիս» ․․․ հենց կրակում են, բոլորը պիտի դուրս գան։ Հենց կրակեն սահմանին՝ Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բոլորը պետք է մնան և պաշտպանեն իրենց հայրենիքը։ Ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, ովքեր զոհվել են և պաշտպանել են իրենց հայրենիքը, բայց ներողություն եմ խնդրում, չեմ նկարող նկատել այն մարդկանց, ովքեր մի ստորագրությամբ պետությունը հռչակեցին և հետո հայտարարեցին չեղյալ ու հրաժարվեցին դրա համար պայքարել։ Ես չեմ կարող չնկատել էն սուտի հայրենասերներին, որոնք ինտերնետում՝ Լոս Անջելեսում, Տուլայում, Նիժնի Տագիլում ծվարած, ռուսերեն տառերով իմ կամ որևէ այլ մեկի ելույթի տակ գրում են՝ «թուրք դավաճան», «հողերը հանձնեցիք» ու ապրում են այլ երկրում և գնացել են շատ շուտվանից»,– ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ Ղարաբաղում և Հայաստանում կային մարդիկ, ովքեր թողել, փախել են․ «Պետք չէր թողնել ու թռնել Լոս, Նյու Յորք ու այնտեղից հայրենասիրություն խաղալ կամ փորձել իշխանություն վերցնել ու ասել՝ «մենք ստեղից դուրս ենք գալիս»։ Դատարկ երկիրը ոչ մի զինվոր չի պաշտպանում»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ