«Տեսանկարահանող սարքերին ոստիկանությանը հասանելիություն տալու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ իր ելույթում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց, որ երբ իր մեքենան թալանել էին, ինքը տրամադրել է տեսախցիկների ձայնագրություններ, բայց դա ոչինչ չի փոխել․ «Էնքան են մեքենաս թալանել, որ զահլես գնացել ա, էլ ոստիկանություն չեմ դիմում, հանցագործության մասին հաղորդում էլ չեմ էլ ներկայացնում»։
Պատգամավորը շեշտեց, որ բարեբախտաբար ինքը բնակվում է ոստիկանության շենքի հարևանությամբ, բայց միևնույն է, մեկ տարվա մեջ հինգ անգամ իր մեքենան թալանել են:
«Տեսախցիկների հարցը չի է՜ ստեղ, հարցն էն ա, որ ոստիկանությունը պիտի հասկանա՝ օրը ցերեկով գալիս են, մարդկանց մեքենաները թալանում ու որևէ գործ չի բացահայտվում: Հարյուր հատ տեսախցիկ է ֆիքսում, բայց ի՞նչ»,- նշել է պատգամավորը։