Հնդկաստանում 31 ապստամբ է զոհվել․ BBC
copy image url

Հնդկաստանում 31 ապստամբ է զոհվել․ BBC

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 09:53 11-02-2025
BBC-ն հայտնում է. Հնդկաստանի անվտանգության ուժերը սպանել են 31 մաոիստ ապստամբների:

Չհատիսգարհ նահանգի անտառներում բախման հետևանքով զոհվել է նաև անվտանգության ուժերի 4 ծառայող։

Ոստիկանությունը շարունակում է տարածքի որոնողական աշխատանքները։

Առգրավվել են զենքեր, այդ թվում՝ հրացաններ և նռնականետներ։

Սա հակամարտության ամենաարյունալի դրվագներից է, որը շարունակվում է 1967 թվականից։