Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրել է, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Կինը պատասխանել է, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: «Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում: Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար: Ասաց՝ մտածելու բան է: Մտածենք ուրեմն»,- գրել է նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և տարեց անցորդներին հարց ուղղել. «Սոցիալական բիզնեսի շրջանակում դուք մատուցող կաշխատեի՞ք»։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։ «Մատուցող թող իր ստեղծած կառավարությունը, վերահսկողությունը, տեսչական մարմինները աշխատեն»,- վրդովված պատասխանեց մի կին։
Անցորդներից մեկն էլ ասաց, որ մատուցողը նորմալ աշխատանք է, բայց դա տարեցներին հարմար չէ։ «Բոլոր աշխատանքներն էլ նորմալ են, սակայն տարեցները չեն կարող նման աշխատանք կատարել»,- նշեց նա։
Մանրամասները`տեսանյութում։