Ֆրանսիայի Սենատում հայերի՝ Արցախ վերադարձի թեմայով համաժողով է գումարվել
copy image url

Ֆրանսիայի Սենատում հայերի՝ Արցախ վերադարձի թեմայով համաժողով է գումարվել

Արտաքին 2 ամիս առաջ - 19:33 10-02-2025
«Համերգ հանուն Հայաստանում խաղաղության» ասոցիացիան Ֆրանսիայի Սենատում «Հայ ժողովուրդը և իր հողերը վերադառնալու իրավունքը» թեմայով համաժողով էր կազմակերպել։ Այս թեման մի քանի տարի շարունակ գրավել է խորհրդարանի վերին պալատի անդամների ուշադրությունը։

Անցյալ տարի Ֆրանսիայի Սենատը միջկուսակցական բանաձև ընդունեց, որը դատապարտում էր Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումը։ Ասված է Ֆրանսիայի Սենատի հաղորդագրության մեջ:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ, սենատոր Մարի-Դո Էշլիմանը հայտարարել է, որ գաղափարը Արցախը (Լեռնային Ղարաբաղ) բանավեճի կենտրոնում դնելն է:

Համաժողովի ընթացքում, որին մասնակցում էր Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, քննարկվել են հայերի՝ Արցախ անվտանգ վերադառնալու և ԼՂՀ ճանաչման իրավունքները: