Ապարանի բնակիչ, քաղաքացի Մելիք Մանուկյանը իր մեքենան ապահովագրել է «Նաիրի ինշուրանս» գործակալությունում։ Ըստ երևույթին սկզբում նրան դրամական փոխհատուցում են տվել, սակայն հետո 346000 հետգանձում են կատարել՝ պատճառաբանելով, որ մեքենայի վրա տեղադրված չի հատուկ սարքավորում։
Oragir.News-ը կապ հաստատեց «Նաիրի ինշուրանս»-ի հետ, որպեսզի ստանա մեկնաբանություն հարցի վերաբերյալ, սակայն մեզ պատասխանեցին, որ մենք երրորդ կողմ ենք, և եթե համապատասխան բաժնի պատասխանատուն նպատակահարմար գտնի պատասխանել մեր հարցերին, կկապվեն մեզ հետ,սակայն արձագանք այդպես էլ չեղավ:
Մանրամասները՝ տեսանյութում։