Ոստիկանները ձերբակալել են վարձով բնակարան տրամադրելու պատրվակով ՌԴ քաղաքացուց 660 հազ. դրամ հափշտակած երիտասարդին
copy image url

Ոստիկանները ձերբակալել են վարձով բնակարան տրամադրելու պատրվակով ՌԴ քաղաքացուց 660 հազ. դրամ հափշտակած երիտասարդին

Ներքին 2 տարի առաջ - 21:19 07-11-2022
Ոստիկանությունում նոյեմբերի 6-ին հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել է, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660 հազար դրամ է փոխանցել list.am կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են նշված արարքը կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել Է բաժին: Նա, նախապատրաստված նյութերով, ներկայացվել է նախաքննական մարմին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված