Թուրքիան 2024-ին արտահանումների ռեկորդային ցուցանիշ է գրանցել
copy image url

Թուրքիան 2024-ին արտահանումների ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Արտաքին 2 ամիս առաջ - 20:11 10-02-2025
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների համաձայն՝ 2024-ին հարևան երկրներ կատարած արտահանման ծավալներում գրանցվել է հանրապետական Թուրքիայի ամենաբարձր ցուցանիշը:

Ըստ այդմ՝ ընդհանուր արտահանումների ծավալը կազմել է 261.9 մլրդ դոլար, որից 34.2 միլիարդը բաժին է ընկել հարևան երկրներին։

Թուրքական արտահանման ամենամեծ ծավալն ուղղվել է դեպի Իրաք, 2024-ին այն կազմել է 13 մլրդ դոլար:

Իրաքին շուրջ 5.2 մլրդ դոլարով հաջորդել է Բուլղարիան՝ 4.8 մլրդ դոլարով։ Այնուհետև Հունաստանը (3.2 մլրդ) Իրանը, (3.1 մլրդ), Ադրբեջանը, (2.7 մլրդ), Վրաստանը (2.7) և Սիրան (2.2 մլրդ):

Ամենից շատ դիտված