ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին, սակայն այդ ընթացքում դավեր է նյութում մեր դեմ։ Այս մասին, ТАСС-hաղորդմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Թրամփն ասում է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ, բայց, միևնույն ժամանակ, հակաիրանական դավադրություններով ավելի ու ավելի շատ նոր հրամանագրեր է ստորագրում։ ԱՄՆ-ն կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին»,-ասել է Փեզեշքիանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։