Գաղտնիք չէ, որ կառավարության և դրա անդամների աշխատանքը մեղմ ասած այնքան էլ չի գոհացնում հանրությանը։ Կառվարության աշխատանքը բուռն քննադատությունների առիթ է տալիս, շատերի կարծիքով կառավարության կազմն ամբողջությամբ պետք է փոխվի։ Որոշ տեսակետներ էլ կան, որ նախարարներն իրենց տեղում չեն։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ո՞վ է ամենավատ նախարարը»։
Հարցվածների մեծ մասի կարծիքով բոլոր նախարարներն էլ վատն են։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ բոլոր նախարարներն էլ լավն են։
«Մեր կյանքից ենք դժգոհ, ուրեմն պարզ ա չէ, որ բոլորից ենք դժգոհ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամենավատը Նիկոլ Փաշինյանն է։
«Ներկա իրավիճակում Նիկոլ Փաշինյանը»,-նշեց նա։
«Բոլորն էլ վատն են, հատկապես կրթության գիտության նախարարը՝ Ժաննա Անդրեասյանը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ բոլոր նախարարները լավն են։
«Մեր բոլոր նախարարները լավն են, հատկապես Արարատ Միրզոյանը։ Ես անուղղելի իշխանամետ եմ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։