Այս կառավարությունը վատն է, դրա համար ուզում ենք լինել անկախ. Սարգիս Արզումանյան
copy image url

Այս կառավարությունը վատն է, դրա համար ուզում ենք լինել անկախ. Սարգիս Արզումանյան

Ներքին 1 տարի առաջ - 16:15 11-04-2024
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Գոյ» թատրոնի դերասանները ապրիլի 8-ից դադարեցրել են նստացույցը, ԿԳՄՍ նախարարությանից բանակցելու հրավեր ստանալու պատճառով։

Նախարարության հետ բանակցությունների ժամանակ թատրոնի անձնակազմը պահանջել էր, որ բացեն թատրոնի դուռը, որից հետո միայն նրանք կշարունակեն բանակացությունները։ Եվ չնայած՝ ԿԳՄՍ-ի հետ բանակցություններից հետո թատրոնի դուռը մնացել է փակ, բայց «Գոյ» թատրոնը փաստացի դադարեցրել է նստացույցը։

Հարց է ծագում, ի՞նչ է խոստացել ԿԳՄՍ-ն «Գոյ» թատրոնի անձնակազմին, նստացույցը դադարեցնելու դիմաց։

Oragir.News-ը կապ հաստատեց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձավ ԿԳՄՍ նախարարությունում ունեցած բանակցություններին և նստացույցը դադարեցնելու պատճառին։

«Բանակցություններն ընթացքի մեջ են։ Փորձում ենք կազմակերպել այն ամենն, ինչը պահանջել ենք։ Քանի որ հիմա փորձում ենք դա իրականացնել, այսպես ասած՝ էլ նստացույցի իմաստը չկա։ Մեր նպատակը նստացույց, ակցիա կամ աղմուկ անելը չէ։ Մեր նպատակը թատրոնը պահելն է՝ այնտեղ աշխատելն ու ստեղծագործելը։ Իսկ դա, ոնց որ թե՝ լինում է։ Հիմա տեխնիկական հարցեր են լուծվում, բացվում են ՍՊԸ-ներ և այլն, որոնք ժամանակներ են ենթադրում։ Պետք է թղթաբանություն արվի, դիմվի նախարարություն, նախարարությունն էլ հաստատի»,- ասաց թատրոնի կառավարման նախագահը։

Հարցին, թե արդյո՞ք թատրոնի անկախացումից հետո անձնակազմի վերաբերմունքը Կառավարության հանդեպ կփոխվի դեպի լավը՝ Սարգիս Արզումանյանը պատասխանեց․

«Իհարկե՝ չի փոխվի։ Բացի այդ, մենք դատարանից պահանջը հետ չենք վերցնում։ Մենք մինչև վերջ ապացուցելու ենք, որ Կառավարությունը սխալ է արել։ Պարզապես՝ այս կառավարությունն այնքան վատն է, որ մենք այս կառավարության և իշխանության հետ չենք ուզում աշխատել, դրա համար ուզում ենք լինել անկախ։ Վաղը, եթե հանկարծ ավելի ադեկվատ մարդիկ գան իշխանության, գուցե՝ մենք դիմենք և դառնանք պետական թատրոն։ Բայց այս իշխանության հետ մենք չենք կարողանում, դրա համար էլ անկախ ենք»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան անկախ ստեղծագործելու իրավունք։

Ամենից շատ դիտված

17:20 Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ
14:27 Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 9-ամյա աղջկան Գյումրիից տեղափոխեցին Երևան. նոր մանրամասներ
12:04 Վիրավորներից 1-ը գիտակցության չգալով՝ մահացել է․ մանրամասներ՝ Գյումրիի խոշոր ու ողբերգական ավտովթարից
10:57 Նադայել արիք, լավ եմ անում՝ խփում եմ․ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան
12:34 Վթարից վնասվածքներ ստացածներից 1-ն անչափահաս է, 1 հոգի էլ մահացել է. նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վթարից
09:08 Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
11:18 49 համարի երթուղայինի վարորդն ազատվել է աշխատանքից
12:40 Դիլիջանի համայնքապետը նորածինների մայրերին ջոկի-ջոկի է արել
11:28 Լա՞վ չէր` քեզ ասեին դավաճան, բայց այս վիճակում չլինեինք, մեկ ա քեզ էլի ասում են դավաճան. Քոչարյանը Փաշինյանին
22:30 Նիկոլը փալաս ա, բայց մեր փալասն ա․ ես էլի իրան եմ ընտրելու․ հարցում