Տիգրան Ավինյանը վստահ է` իրենք դեռ ինքնարժեքից էլ ցածր գին են առաջարկում հանրային տրանսպորտի ուղեվարձի համար, իսկ ընդդիմությունը մանիպուլացնում է քաղաքացիներին։
«Ինչ ասես՝ կարող են խոսել. էս վերջերս լսել եմ, ասում են, որ տրանսպորտի ինքնարժեքը մեկ ուղեվորափոխադրման համար 65 դրամ է, չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղի՞ց են վերցնում... Կարող էին ասել 6 դրամ, ավելի լավ ա հնչում, ձրի, մինուս։»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ պնդելով, որ իրականում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսն ամսական մոտավորապես 1,8 միլիարդ դրամ է․ «Էլ չեմ հաշվում գնված ավտոբուսները։ 200 դրամից ավելի է գալիս ինքնարժեքը»։