Փաշինյանին հրավիրել են Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը
copy image url

Փաշինյանին հրավիրել են Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը

Արտաքին Ներքին 2 ամիս առաջ - 10:35 10-02-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Մի քանի ամսից նախկին ԽՍՀՄ երկրների ժողովուրդների հետ կնշենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցվել է Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը»,-ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ շատ արժեքավոր է, որ Ռուսաստանին և Հայաստանին նախկինի պես միավորում և համախմբում է հարգանքը մեր ժողովուրդների սխրանքի հիշատակի հանդեպ։

Ամենից շատ դիտված