Լենինգրադի նավահանգստում նավթատար նավում տեխնածին վթար է տեղի ունեցել
copy image url

Լենինգրադի նավահանգստում նավթատար նավում տեխնածին վթար է տեղի ունեցել

Ավելին 2 ամիս առաջ - 15:36 09-02-2025
Ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստում նավթատար նավ է խորտակվել:

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Ուստ-Լուգա նավահանգստում «Կոալա» տանկերի վրա տեխնածին միջադեպ է գրանցվել:

«Փետրվարի 9-ի առավոտյան Ուստ-Լուգա նավահանգստում շարժիչի գործարկման ժամանակ «Կոալա» լցանավի վրա տեխնածին միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետևանքով շարժիչի սենյակը վնասվել է։ Լցանավը խարսխված է նավամատույցում: Նավթի արտահոսքի վտանգ չկա»,- գրել է շրջանի ղեկավարը։

Ամենից շատ դիտված