Գյուղացիների իրական խնդիրը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելն անընդունելի է. Շիրակի մարզպետ

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:42 07-02-2025
Հայտնել էինք, որ երեկ Շիրակի մարզի մսագործներն ու մսավաճառները բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի դիմաց։

Բողոքի ակցիայի մասնակիցները չհանդիպեցին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին, որովհետև մարզպետը կառավարության նիստի էր մասնակցում։ Ավելի ուշ մարզպետի աշխատակազմից հայտնեցին, որ Առուշանյանը վաղը կհանդիպի բողոքի ակցիայի մասնակիցների։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է սպանդանոցների խնդրին, խոսել դրանց կարևորության մասին։ Դավիթ Առուշանյանն անընդունելի է համարել տնտեսվարողների, գյուղացիների իրական խնդիրը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը և այլ կերպ ներկայացնելը։ Առուշանյանն ընդգծել է, որ ինքը թե‘ որպես մարզպետ, թե‘ որպես ԱԺ պատգամավոր մշտապես փորձել է լիազորությունների շրջանակում աջակցել մսավաճառներին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված