Կայացել է Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրում անավարտ մնացած «Ֆիորենտինա» - «Ինտեր» հանդիպումը։ Հիշեցնենք, որ խաղը կասեցվել էր 15-րդ րոպեին, երբ Ֆլորենցիայի թիմի ֆուտբոլիստը ծանրագույն վնասվածք էր ստացել։
Հանդիպումը շատ անհաջող դասավորվեց հյուրերի համար։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո տանտերերը 59-րդ րոպեին բացել են հաշիվը, ապա 9 րոպե անց կրկնապատկել այն, իսկ հանդիպման վերջակետը դրել է Մոյզե Քինը հիմնական ժամանակի նախավերջին րոպեին։
Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 69-րդ րոպեին։
Միլանյան թիմն այժմ 3 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»։