France 24-ը գրում է. Ֆրանսիան Ուկրաինային է փոխանցել Mirage 2000 կործանիչներ։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հաստատել է Mirage 2000 առաջին կործանիչների տեղափոխումն Ուկրաինա։
Ուկրաինացի օդաչուները վերապատրաստվել են Ֆրանսիայի աջակցությամբ և այժմ կօգտագործեն ինքնաթիռները Ուկրաինան պաշտպանելու համար։
Տեղափոխված ինքնաթիռների թիվը չի նշվում։