Կոտայքում 33-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է հողաթմբերին և մասամբ կողաշրջվել. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Կոտայքում 33-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է հողաթմբերին և մասամբ կողաշրջվել. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 17:27 05-02-2025
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գարեգին Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին` Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված