Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը չի կարող վերադարձնել մարտական գործողությունների ընթացքում կորցրած տարածքները:
«Մենք ադեկվատ մարդիկ ենք, մենք չենք կարող միլիոնավոր մարդկանց կորցնել հանուն արդյունքի, որը կարող է տեղի չունենալ»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան ժամանակավորապես հրաժարվել է ՌԴ վերահսկողության տակ անցած տարածքները վերադարձնելու գաղափարից։