Ինքնաթիռին հարված է եղել․ հրապարակվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը
copy image url

Ինքնաթիռին հարված է եղել․ հրապարակվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

Արտաքին 2 ամիս առաջ - 21:08 04-02-2025
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը։

Նշվում է, որ զեկույցի շրջանակում իրականացված հետաքննությունը չի ենթադրում որևէ կողմի մեղքի կամ պատասխանատվության հաստատում: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ «ներկայացված տեղեկատվությունը նախնական է և կարող է ճշգրտվել և լրացվել բոլոր նյութերի ուսումնասիրությունից հետո»:
Զեկույցի համաձայն՝ ինքնաթիռին հարված է եղել, և հնչել է ավտոպիլոտի անջատման ձայնային ազդանշանը: Կարգավարներն ինքնաթիռի կործանումից առաջ նախազգուշացրել են Գրոզնիում անվտանգության հատուկ ռեժիմի մասին:

Ըստ նախնական զեկույցի՝ աշխատանքների ավարտից հետո կպատրաստվի ավիավթարի հետաքննության արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը:

Ամենից շատ դիտված