Հարավային Կորեայում ռազմական նոր ուղղաթիռն առաջին անգամ օդ է բարձրացել

Արտաքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:50 03-02-2025
Հարավային Կորեան իրականացրել է իր MAH Marineon գրոհային ուղղաթիռի նախնական թռիչքը Սաչեոնում: Հարավային Կորեայի կառավարությունը 2022 թվականին Korea Aerospace Industries-ին (KAI) հատկացրել է 438 միլիարդ կորեական վոն (307 միլիոն դոլար)՝ հանրապետության ծովային կորպուսի համար նոր հարվածային ուղղաթիռ նախագծելու և կառուցելու համար: Այս ուղղաթիռի համար նախատիպ են հանդիսացել կորեական MUH-1 Marineon ամֆիբիան և KUH-1 Surion տրանսպորտային ուղղաթիռները, որոնք գործում են ուժային կառույցներում:

Կորեայի պաշտպանական համակարգի ներկայացուցիչների խոսքով, ուղղաթիռի փորձարկումները կավարտվեն մինչև 2026 թվականի երկրորդ կեսը: MAH Marineon-ը պաշտպանելու է ռազմական տրանսպորտային ուղղաթիռները հակառակորդի հարձակումներից: Այն նաև մեծացնելու է կրակային աջակցությունը՝ ծովային հետևակի կողմից իրականացվող օպերացիաներում: MAH Marineon-ի երկարությունը 20 մետր է (66 ոտնաչափ) և կարող է տեղավորել մինչև 15 զինծառայող, ներառյալ երկու օդաչու:

Այն աշխատում է երկու General Electric/Hanwha Aerospace տուրբոլիսեռ շարժիչներով՝ յուրաքանչյուրը 1855 ձիաուժ հզորությամբ։ Ուղղաթիռի բազային զենքերն են 7,52 միլիմետրանոց գնդացիրները և «Միստրալ» օդ-օդ հրթիռային համակարգը: MAH Marineon-ի առավելագույն արագությունը կազմում է 263 կմ/ժ հեռահարությունը, թռիչքի հեռավորությունը՝ ավելի քան 800 կիլոմետր, իսկ բարձրությունը՝ 4,500 մետր:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում