Մոսկվայում մահափորձից հետո հիվանդանոցում մահացել է «Արբատ» գումարտակի հիմնադիր, ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և գործարար Արմեն Սարգսյանը, գրում է ТАСС-ը։
Ավելի վաղ Коммерсант-ը գրել էր, որ Алые паруса էլիտար բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը կարող էր հենց Սարգսյանի դեմ մահափորձ լինել։ Նշվում է, որ պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ Սարգսյանը շքամուտք է մտել իր թիկնապահների հետ։ Թիկնապահներից մեկը մահացել է։