Կայացել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Ամենանշնակալի զույգը կազմել են եվրոպական ֆուտբոլի ամենաբարձրում գտնվող թիմերից 2-ը՝ «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին», որոնք վերջին տարիներին հաճախ են բախվում միմյանց։
Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ»
«Բրեստ» - ՊՍԺ
«Մոնակո» - «Բենֆիկա»
«Յուվենտուս» - «ՊՍՎ Էյնդհովեն»
«Ֆեյենորդ» - «Միլան»
«Սելթիկ» - «Բավարիա»
«Բրյուգե» - «Ատալանտա»
«Սպորտինգ» - «Բորուսիա Դորտմունդ»
Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 11-12-ին, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 18-19-ին։
Ավելի վաղ 8 թիմեր՝ «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Արսենալը», «Ինտերը», «Աթլետիկոն», «Բայերը», «Լիլը» և «Ասթոն Վիլան» միանգամից դուրս են եկել 1/8 եզրափակիչ։