Փրկության թուղթը սպասում է Էրդողանից․ Հրապարակ
copy image url

Փրկության թուղթը սպասում է Էրդողանից․ Հրապարակ

Մամուլ 2 ամիս առաջ - 08:50 31-01-2025
Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի ապազգային հայտարարությունները ցեղասպանության, Արարատի եւ մնացածի մասին, սեփական թիմի մեկնաբանությամբ, մեկ նպատակ են հետապնդում՝ ցանկացած գնով սիրաշահել Թուրքիայի նախագահ Էրդողանին, որի հետ, ըստ որոշ լուրերի, ուղիղ կապի մեջ է, համոզել, որ Էրդողանն Ալիեւին պարտադրի՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը Փաշինյանին ու ՔՊ-ին օդուջրի պես հարկավոր է` ընտրությունների գնալու եւ վերարտադրվելու համար։

Բանն այն է, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել, եւ եթե չստորագրվի խոստացված պայմանագիրը, որով իբր կայուն խաղաղություն է հաստատվելու, իշխանությունը ոչ մի շանս չունի մնալու: Նախորդ ընտրություններին էլ Փաշինյանը հենց խաղաղության լոզունգներով խաբեց ընտրողին ու քվե կորզեց` ընդդիմության դեմ հակաքարոզչություն անելով, թե նրանք պատերազմ են ուզում։ Իհարկե, հարց է, թե ինչպես է որեւէ թուղթ մեզ խաղաղություն բերելու, բայց ՔՊ-ականներն իրենց համոզել են, որ դա իրենց միակ փրկությունն է եւ վերարտադրվելու միակ հույսը։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»