Իհարկե հնարավորություն կա․ Մախաչևը՝ Ծառուկյանի հետ մենամարտելու մասին
copy image url

Իհարկե հնարավորություն կա․ Մախաչևը՝ Ծառուկյանի հետ մենամարտելու մասին

Սպորտ 2 ամիս առաջ - 23:57 27-01-2025
UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է իր և աղյուսակի առաջին համար, հայ մարզիկ Արման Ծառուկյանի հետ մենամարտելու հավանականությունը․

«Իհարկե հնարավորություն կա Արմանի հետ մենամարտելու, սակայն հաստատ դա չի լինի հաջորդը։ Նախագահ Ուայթն է ասել, որ չկա այդպիսի հնարավորություն»,- Մախաչևի խոսքերն է մեջբերել Sport24-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին նախատեսված էր Արման Ծառուկյան - Իսլամ Մախաչև մենամարտ, սակայն Արմանը չկարողացավ անցկացնել այն վնասվածքի պատճառով։

Հայ մարտիկը հայտնել է, որ պատրաստ է դարձյալ մենամարտել բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ, որպեսզի կրկին հնարավորություն ունենա մենամարտ անցկացնել Մախաչևի հետ։

Ամենից շատ դիտված