Երևանում 45-ամյա տղամարդը իրենց շենքի բակում տեղադրել է թիրախ և «Սայգա» ինքնաձիգով կրակել դրա վրա. shamshyan.com
copy image url

Երևանում 45-ամյա տղամարդը իրենց շենքի բակում տեղադրել է թիրախ և «Սայգա» ինքնաձիգով կրակել դրա վրա. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 23:48 27-01-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ակսել Բակունցի փողոցի 2 նրբանցքում Երևանի բնակիչ 45-ամյա Ալեն Մ․-ն հասարակության ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով զենքի գործադրմամբ նշված շենքի բակում իր կողմից նախապես տեղադրված թիրախի ուղղությամբ արձակել է մեկ կրակոց, այդ կերպ ցուցադրաբար անտեսել է համակեցության կանոննները և խախտել մարդկանց անդորրը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Ալեն Մ․-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և «Սայգա 7.62» տիպի, 39 մմ տրամաչափի ինքնաձիգով բերվել է քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, իսկ Ալեն Մ․-ն տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի