Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Audi» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն սակայն, ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արման Թադևոսյանն է, ով, ինչպես նաև մյուս վիրավորը, «Արմավիր» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում